Թեհրանը հանդես է գալիս պատերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական ավարտի օգտին. Արաղչի | 1lurer.am

1lurer.am Թեհրանը հանդես է գալիս ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական ավարտի օգտին՝ Kyodo News-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարարը, նշել՝ մի քանի երկիր փորձում է հանդես գալ որպես միջնորդ հակամարտության ավարտի համար:

Աբբաս Արաղչիի խոսքով՝ Թեհրանը բաց է ցանկացած նախաձեռնության համար և պատրաստ է դիտարկել առաջարկները: Չնայած շարունակվող դիվանագիտական ջանքերին՝ Միացյալ Նահանգները դեռևս պատրաստակամություն չի ցուցաբերել իրական կարգավորման համար՝ հավելել է նախարարը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն