ՆԱՏՕ-ն իր զորքերը Իրաքից տեղափոխում է Եվրոպա՝ Իրանի պատերազմի ֆոնին | factor.am

factor.am  NATO-ն մարտի 20-ին հայտարարել է, որ դուրս է բերել իր բոլոր զորքերը Իրաքում գործող խորհրդատվական առաքելությունից՝ քանի որ «Իրանի պատերազմի հետևանքները տարածվում են Մերձավոր Արևելքում»․ գրում է Reuters-ը։

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրաքի Հանրապետությանը և բոլոր դաշնակիցներին, որոնք աջակցել են ՆԱՏՕ-ի անձնակազմի անվտանգ տեղափոխմանը Իրաքից», – ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը՝ հանդես գալով հայտարարությամբ։

Հայտարարության համաձայն՝ առաքելությունը «տեղափոխել է իր ամբողջ անձնակազմը» Մերձավոր Արևելքից Եվրոպա, մինչդեռ ՆԱՏՕ-ի անանուն պաշտոնյան նշել է, որ խոսքը «մի քանի հարյուր» զինծառայողի մասին է։

Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն