Ադրբեջանում անազատության մեջ գտնվողների վերադարձը հնարավոր է խաղաղության դեպքում․ Փաշինյան | armenpress.am

armenpress.am Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հնարավոր է խաղաղության դեպքում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման համոզմունք հայտնեց Հրազդանում անհայտ կորած զինվորի ծնողի հետ զրույցում։

«Անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի, որովհետև պատերազմի դեպքում չի լինելու վերադարձ։ Խաղաղությունն է, որ այդ վերադարձի հնարավորություն է տալիս։ Բոլոր նրանք, ովքեր վերադարձել են, վերադարձել են խաղաղության օրակարգի շնորհիվ, որը եթե չլիներ, չէին վերադառնալու։ Եթե թշնամանքը շարունակվում է, խորանում է, ինչու՞ պետք է վերադարձնեն․ կամ փոխանակում է եղել, կամ խաղաղության օրակարգի շրջանակում վերադարձ է տեղի ունեցել։ Ես նկատի ունեմ, որ խաղաղությունը ոչ թե խանգարում է դրան, այլ՝ նպաստում»,- ասել է Փաշինյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն