ԻՀՊԿ–ն հայտարարել է «Ճշմարիտ խոստում–4» գործողության 73-րդ ալիքի մասին | news.am

news.am ԻՀՊԿ–ն հայտարարել է «Ճշմարիտ խոստում– 4» գործողության 73-րդ ալիքի մեկնարկի մասին կիրակի վաղ առավոտյան, հաղորդում է Mehr-ը։

Կորպուսի տվյալներով՝ Իսրայելի տարածքի, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների դեմ իրականացված հրթիռային նոր հարվածների հետեւանքով ավելի քան 200 մարդ զոհվել և վիրավորվել է։

Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի հարավային և հյուսիսային հատվածներին՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն