news.am Իրանի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի «տարբեր էլեկտրակայաններ» ռմբակոծելու և «ոչնչացնելու» սպառնալիքներին, եթե Հորմուզի նեղուցը 48 ժամվա ընթացքում չբացվի։
Fars լրատվական գործակալության համաձայն՝ եթե ԱՄՆ-ն իրագործի սպառնալիքը, ԱՄՆ-ին և տարածաշրջանային վարչակարգին պատկանող ողջ էներգետիկ, տեղեկատվական-տեխնոլոգիական և աղազերծման ենթակառուցվածքները թիրախ կդառնան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։