news.am Իրանը պատրաստ է համագործակցել Միջազգային ծովային կազմակերպության (IMO) հետ՝ Պարսից ծոցում ծովային անվտանգության մակարդակը բարձրացնելու և նավաստիներին պաշտպանելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի ծովային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ալի Մուսավին, հայտնում է Mehr-ը։
Ալի Մուսավին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է մնում բոլոր նավերի համար, բացառությամբ «Իրանի թշնամիների» հետ կապված նավերի։
Նա ընդգծել է, որ նեղ ջրային ուղով անցումը հնարավոր է դարձել Թեհրանի հետ անվտանգության միջոցների համակարգման շնորհիվ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։