Հայաստանն ու Պակիստանը փոխադարձաբար ոչ ռեզիդենտ դեսպանություններ կհիմնեն | armenpress.am

armenpress.am Հայաստանն ու Պակիստանը փոխադարձաբար ոչ ռեզիդենտ դեսպանություններ հիմնելու գործընթացի մեջ են։

Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ներկայացնելով ՀՀ ԱԳՆ-ի 2025 թվականի գործունեության զեկույցը։

Միրզոյանը հիշեցրել է, որ անցած տարի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրների հետ՝ Լեսոտո, Սողոմոնյան կղզիներ, Պակիստան։

«Հատկապես Պակիստանի դեպքում գիտեք՝ տարիներ շարունակ կոնկրետ խնդիր կար, դա մի թնջուկ էր, որը կապվում էր նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններով։ Անցած տարի մեզ հաջողվեց հասնել փոխըմբռնման, նաև պակիստանյան կողմն էլ իր կողմից բավականին մեծ հանդիսավորություն հաղորդեց այս փաստին, հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ և դեսպաններ ենք հավատարմագրելու՝ այս փուլում ոչ ռեզիդենտ, բայց այդ գործընթացի մեջ ենք»,- ասել է Միրզոյանը։

2025 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարը ստորագրել էին Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։ Ստորագրման արարողությունը կայացել էր Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն