ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն անամպ չէ, վերքերը թարմ են, Բաքվում պահվող անձինք ունենք. Միրզոյան | tert.am

tert.am Մեկ է, որքան էլ խոսենք տնտեսական հնարավոր համագործակցության, տարանցիկ փոխադրումների մասին, մշտապես հարց կա՝ որո՞նք են այն երաշխիքները, որ պետք է երաշխավորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Այս մասին ԱԺ-ում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ես միշտ հիշում եմ բազմաթիվ խաղաղություններ, որոնք գրված երաշխավորների խումբ են ունեցել և չեն գործել, և հաճախ, հետաքրքրաբար կան չակերտավոր խաղաղություններ, որոնք չեն գործել և խախտողները եղել են երաշխավորները: Եկեք խոստովանենք, որ այդ երաշխավորները երաշխավորելիս իրենց շահերին են հետամուտ լինում և դրանք ինչ-որ պահի թելադրում են այլ գործողություններ, քան երաշխավորել խաղաղությունը:

Ես խորապես համոզված եմ, որ բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են և մնում են, քանի դեռ այդ խաղաղությունը շահավետ է խաղաղության կողմերի համար, ոչ թե ինչ-որ պայմանական երաշխավորների։ Եվ ուրեմն, եթե և քանի դեռ մեր խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի համար և շահավետ կլինի այս դեպքում Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարունակի գործել»,- նշել է նա:

Միրզոյանը հավելել է, որ ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերը հարթված են, ոչ մի խնդիր չկա, խաղաղությունն անամպ է, կլինի մեծ չափազանցություն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն