Քննարկվել են խարդախության դեմ մղվող պայքարի մեխանիզմները․ ոստիկանապետի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում գագաթնաժողովի է մասնակցել

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 16-17-ը Վիեննայում մասնակցել է խարդախությունների դեմ պայքարի համաշխարհային գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Քննարկվել են խարդախությունների դրսևորման արդի մեթոդները, դրանց դեմ մղվող պայքարի արդյունավետ մեխանիզմները, ընդգծվել է միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կարևորվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով տեղեկատվության օպերատիվ փոխանակումը:

Գագաթնաժողովին պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ժամանակ Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանում խարդախության դեպքերի ընդհանուր պատկերը, իրավապահ համակարգի կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումներն ու ոլորտի բարեփոխումների հեռանկարը:

Ավարտին վերահաստատվել է միջազգային գործընկերների հետ ջանքերը մեկտեղելու պատրաստակամությունը՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն