1lurer.am Պահվող անձանց, գերիների վերաբերյալ մեր դիրքորոշումը նույնն է: Ես գերադասում են այստեղ բարձրաձայն և հրապարակային չխոսել, աշխատել: Երբ արդյունք է լինում, ամբողջ հանրությունը տեղեկացվում է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, թե ինչ փուլում են այս մասով աշխատանքները:
«Մենք ողջունում ենք վերջին 4 գերիների ազատ արձակումը, և վստահ ենք, որ բոլոր մնացած պահվող անձանց՝ հնարավորինս շուտափույթ ազատ արձակումը ևս մի քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը:
Մենք Ադրբեջանի հետ աշխատում ենք այս ուղղությամբ, նաև առաջին հերթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք խոսում այս մասին: Այս պահին արդյունք չկա:
Կրկին՝ սա այն հարցն է, որ կա՛մ կա արդյունք, կա՛մ չկա: Աշխատում ենք, սա չի կարող վերանալ մեր օրակարգից»,- ասաց նա: