1lurer.am Քաղաքական հայտարարություն է ընդամենը, և վերջ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի:
«Խոսքը խաղաղության, հաստատված խաղաղության և այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտից, մեր ընկալմամբ՝ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող:
Հետևաբար քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ»,- ասաց նախարարը:
Երեկ՝ մարտի 22-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՔՊ-ն ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չունենա, «սեպտեմբերին պատերազմ է լինելու»:
«Լինելու է պատերազմ սեպտեմբերին, ընդ որում՝ աղետաբեր պատերազմ, եթե Քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն… Չեմ ասում ընտրություններում հաղթի… Ոնց ուզում եք գնա… Ինձ ասում եք՝ 18 թվին գայիր, ասեիր, հիմա ասում եմ, շատ ուղիղ… չնայած հիմա էս մթնոլորտը…նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ՝ դա իրողություն է՝ ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն»,- ասել է Փաշինյանը ՔՊ քարոզարշավն ամփոփող տեսանյութում: