Միրզոյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ին մասնագիտական աջակցություն է հայտնել | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր հայտարարեց, որ ժամանակին փորձագիտական աջակցություն է տրամադրել Ազգային անվտանգության ծառայությանը:

«Շատ որոշակի տարեթվի Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն ինձ՝ որպես որոշակի կոնկրետ ոլորտում փորձագետի, դիմել է օգնության համար, փորձագիտական աջակցության: Ես լինելով, խիստ ընդդիմադիր քաղաքացի և ակտիվ ընդդիմադիր գործություններին մասնակցող, այնուամենայնիվ, համարել եմ, որ սա իշխանությունների մասին չէ, Հայաստանի մասին է, համաձայնություն եմ հայտնել մասնագիտական օգտակար լինելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Միրզոյանի խոսքով՝ կարճ ժամանակ անց ավարտվել է համագործակցությունը:

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը 2021-ին հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը կրկնակի գործակալ է: Նա պնդել էր, որ Միրզոյանը 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի գործակալ և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները: Նրա խոսքով՝ երբ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնաբերել է Միրզոյան-Թուրքիա կապը, նրան պարտադրել է «դառնալ «двойной агент»»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն