Բուշերի ԱԷԿ-ի մոտ հարվածների առնչությամբ Մոսկվան իր մտահոգությունն է փոխանցել Վաշինգտոնին | azatutyun.am

azatutyun.am Իրանի Բուշեր ատոմակայանի մոտ Միացյալ Նահագների և Իսրայելի հարվածները չափազանց վտանգավոր են, և Ռուսաստանն իր մտահոգությունները փոխանցել է ԱՄՆ-ին։ Այսօր այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով՝ նման հարվածները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։

Հինգ օր առաջ ռուսական «Ռոսատոմ»-ն էր հաղորդել, որ Բուշերի միջուկային էլեկտրակայանը հարվածի է ենթարկվել:

«Հարձակում է իրականացվել մետրոլոգիական ծառայության շենքի հարակից տարածքում, որը գտնվում է Բուշերի միջուկային էլեկտրակայանի արդյունաբերական հատվածում՝ գործող էներգաբլոկի անմիջական հարևանությամբ», – նշված էր հաղորդագրությունում։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կոչ էր արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել։

Բուշերը Իրանի միակ միջուկային էլեկտրակայանն է։ Այն գտնվում է Պարսից ծոցի հյուսիսային ափամերձ շրջանում, սնուցվում է Ռուսաստանի արտադրած ուրանով և վերահսկվում է ԱՄԷԳ-ի կողմից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն