Հայաստանը գլխավորում է Հրվ․ Կովկասը Freedom House-ի աղյուսակում՝ չնայած անփոփոխ միավորին | civilnet.am

civilnet.am Հայաստանը պահպանում է առաջատար դիրքը Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակով, թեև վերջին տարիներին առաջընթաց չի արձանագրել. այս մասին նշված է Վաշինգտոնում գործող «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, որի թարմացված տվյալները հրապարակվել են ուրբաթ օրը։

Ազատության համաշխարհային վարկանիշում Հայաստանը 100 հնարավորից հավաքել է 54 միավոր։ Երկրի ցուցանիշը մնացել է անփոփոխ 2023-ից ի վեր, երբ այն 55-ից նվազել էր մեկ կետով։ Կազմակերպությունը Հայաստանում քաղաքական իրավունքները գնահատել է 23 միավոր (40-ից), իսկ քաղաքացիական ազատությունները՝ 31 միավոր (60-ից)՝ երկիրը դասակարգելով որպես «մասամբ ազատ»։

Հայաստանն առաջին անգամ գերազանցել է իր հյուսիսային հարևան Վրաստանին, որն այս տարի ստացել է 51 միավոր՝ երկու տարի առաջվա 58-ի փոխարեն։ Վրաստանի ցուցանիշների անկումը մեկնաբանները և տեղական ընդդիմադիր խմբերը բացատրում են ժողովրդավարական հետընթացով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն