azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր իր Truth սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին օրերին ունեցել են արդյունավետ բանակցություններ, և 5 օրով հետաձգում է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները։
«Ես ուրախ եմ հայտնել, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են շատ լավ և արդյունավետ բանակցություններ՝ Մերձավոր Արևելքում մեր թշնամական գործողությունների լիակատար և վերջնական կարգավորման վերաբերյալ։
Հաշվի առնելով այս խորքային, մանրամասն և կառուցողական քննարկումների ոճն ու տրամադրությունը, որոնք շարունակվելու են ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները՝ պայմանով, որ ընթացող հանդիպումներն ու քննարկումները հաջող ընթանան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իրանի դեմ ռազմական գործողությունների 24-րդ օրը ԱՄՆ նախագահն ասել է, որ այդ գործողություններն անհրաժեշտության դեպքում կարող են շատ երկար տևել՝ Վաշինգտոնը պատրաստ է դրան:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ որևէ համաձայնագիր չի կնքվի «անվերապահ կապիտուլյացիայից» բացի։