Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղղակի կամ անուղղակի շփումներ չկան. «Ֆարս» | azatutyun.am

azatutyun.am  Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը, հղում անելով սեփական անանուն աղբյուրին, հայտնել է, որ Միացյալ Նահանգների հետ ուղղակի կամ անուղղակի շփումներ չկան, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարությանը Թեհրանի հետ «արդյունավետ» բանակցությունների մասին։

«Ֆարս»-ը նաև հայտնել է, որ Թրամփը հրաժարվել է իրանական էլեկտրակայանները թիրախավորելուց, այն բանից հետո, երբ Իրանը զգուշացրել է, որ ի պատասխան կհարվածի Արևմտյան Ասիայի էլեկտրակայաններին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր իր Truth սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին օրերին ունեցել են արդյունավետ բանակցություններ, և 5 օրով հետաձգում է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն