azatutyun.am Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին։
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Բայրամովն ու Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմական լարվածությունը դադարեցնելու հնարավոր ջանքերի վերաբերյալ: Ընդգծել են Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևորությունը։
Բայրամովը վերահաստատել է Ադրբեջանի սպասումները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետաքննության ավարտի վերաբերյալ։