factor.am Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Մոհամմադ Բաղեր Զոլքադրը։ Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ում գրառմամբ հայտնել է Իրանի նախագահի հաղորդակցության գծով տեղակալը։
Զոլքադրը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում բարձրացել է մինչև բրիգադի գեներալի կոչման, որից հետո ծառայել է որպես Իրանի նպատակահարմարության խորհրդի քարտուղար։
Նա փոխարինել է Ալի Լարիջանիին, որը զոհվել էր անցյալ շաբաթ ավիահարվածի ժամանակ։