civilnet.am Լիբանանը հետ է կանչել Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան հայտարարել է անցանկալի անձ՝ պահանջելով նրա հեռանալ Լիբանանից մինչև կիրակի: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Լիբանանի արտաքին գործերի նախարարութանը։
Նախարարությունը նաև կանչել է Իրանում Լիբանանի դեսպանին խորհրդակցությունների՝ նշելով, որ դա Թեհրանի կողմից դիվանագիտական նորմերի և երկու երկրների միջև հաստատված պրակտիկայի խախտում է։
Լիբանանի ԱԳ նախարարությունը հավելել է, որ այս քայլը կատարվել է Թեհրանի կողմից երկու երկրների միջև «հաստատված դիվանագիտական նորմերի և արձանագրությունների խախտումների» պատճառով։
Որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ Իսրայելի բանակը շարունակում է օդային հարվածներով հարձակվել Լիբանանի վրա և առաջ է մղում ցամաքային հարձակումը հարավային Լիբանանում՝ մարտի 2-ին «Հեզբոլլահ»-ի կողմից սահմանային հարձակումից հետո, որը տեղի է ունեցել ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության։
Լիբանանի իշխանությունները հայտնում են, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1039 մարդ, վիրավորվել՝ 2876-ը։