armenpress.am Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա՝ Հարավային Փարս խոշոր գազային հանքավայրին հասցված հարվածներից հետո։
Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ 2025 թվականին Իրանը ապահովել է Թուրքիայի գազի ներմուծման շուրջ 14 տոկոսը։ Նշվում է, որ ներկայում Անկարան շարունակում է գազ ստանալ Ռուսաստանից և Ադրբեջանից, ինչպես նաև օգտվում է առկա պաշարներից։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանից գազի մատակարարումների վերսկսման ժամկետները դեռևս հայտնի չեն։
Շարունակութունը՝ սկզբնաղբյուր կայքում