Գերմանիայի նախագահը «աղետալի սխալ» է որակում Իրանի պատերազմը | azatutyun.am

azatutyun.am Իրանի պատերազմը «աղետալի սխալ» է, որը խախտում է միջազգային իրավունքը, հայտարարել է Գերմանիայի նախագահը՝ արտասովոր կտրուկ քննադատելով ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությունը։

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պնդել է, թե Թրամփը սասանում է Գերմանիայի հարաբերությունները հետպատերազմյան ամենամեծ դաշնակցի հետ։

«Մեր արտաքին քաղաքականությունն ավելի համոզիչ չի դառնում միայն այն պատճառով, որ մենք միջազգային իրավունքի խախտումը չենք անվանում միջազգային իրավունքի խախտում», – արտգործնախարարությունում հայտարարել է Շտայնմայերը, որը նախկինում ղեկավարել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Պատերազմը անվանելով ավելորդ և «քաղաքականապես աղետալի սխալ», Շտայնմայերը նշել է, որ Թրամփի երկրորդ ժամկետը Գերմանիայի արտաքին հարաբերություններում ի հայտ է բերել նույնքան խորը խզում, որքան Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն