ՔՊ-ում մարտի 27-28-ին կանցկացվի նախընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլի քվեարկությունը | armenpress.am

armenpress.am «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մարտի 27-28-ին կանցկացվի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլի քվեարկությունը։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը դիմել է կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովի պատվիրակներին՝ կոչ անելով ծանոթանալ քվեարկության կարգին՝ հրապարակելով տեսանյութ։

Տեսանյութում նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ը։

Քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ ID քարտ։ Առանց համապատասխան փաստաթղթի մասնակցությունն արգելվում է։

Ըստ կարգի՝ պատվիրակները պետք է քվեարկությամբ ընտրեն 30 թեկնածու՝ քվեաթերթիկում ներկայացված ցանկից, ինչպես նաև նշեն իրենց նախընտրած թեկնածուին ՀՀ վարչապետի պաշտոնի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն