arm.sputniknews.ru Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել դադարեցնել հարձակումները տարածաշրջանային երկրների վրա։ Այս մասին Ֆրանսիայի առաջնորդը հայտնել է X սոցցանցում։
«Եվս մեկ անգամ ընդգծել եմ տարածաշրջանային երկրների վրա անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների պահպանման և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը վերականգնելու բացարձակ անհրաժեշտությունը», – նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Իրանին մասնակցել բանակցություններին՝ լարվածության թուլացման համար ճանապարհ հարթելու, Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումն ընդունելու համար։