Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը 68 կողմ, 1 դեմ, 26 ձեռնպահ ձայներով:
Առաջինից երկրորդ ընթերցում, ըստ նախագծի հեղինակ Մերի Գալստյանի, նախաձեռնության վերաբերյալ ներկայացվել են բազմաթիվ դիտարկումներ ու առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել են:
Մասնավորապես՝ նա նշեց, որ ընդունվել է վարակիչ հիվանդություններով կենդանիների քնեցմանն առնչվող առաջարկը. այս կետում ավելացվել է «անբուժելի» բառը: