Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի. ԱԺ-ն ընդունեց օրենքը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չի տրամադրվի։ Ազգային ժողովը 67 կողմ, 26 դեմ, 3 ձեռնպահ ձայնով 2-րդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։

Ձեռնպահ քվերակած երեք պատգամավորներն էին Հակոբ Ասլանյանը, Հովիկ Աղազարյանը և Գեղամ Նազարյանը։

Նախագծի 2–րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ ՀՀ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Վահե Ղալումյանը վստահեցրեց, որ օրենքի այս փոփոխությունները եկեղեցու դեմ չեն, այլ ընդամենը կարգավորելու են հողային սեփականության հարցերը։

Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված այս նախաձեռնությունը միտված է հողային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը:

Հիշեցնենք, որ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն (ՀԱԵ)՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն