civilnet.am Մարտի 1-ի դրությամբ գրանցված աշխատող արցախցիների ավելի քան 35 տոկոսը ստանում է մինչև 120,000 դրամ աշխատավարձ։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեն տրամադրել է աշխատող արցախցիների թիվն ու աշխատավարձերի չափերը՝ ըստ ՍիվիլՆեթի կազմած եկամտի սանդղակի։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից մինչև 2026-ի մարտի 1-ը աշխատանքի է ընդունվել Արցախից տեղահանված 37,031 անձ, որոնցից մարտի 1-ի դրությամբ աշխատում են 24,820-ը։
2025-ի մարտի մեկի դրությամբ աշխատող արցախցիների թիվը 20,420 էր, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում աշխատողների թիվն ավելացել է 4,400-ով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում