Պակիստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դեռևս բանակցություններ չեն ընթանում | azatutyun.am

azatutyun.am  Պակիստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ Պակիստանի նման բարեկամ երկրները փորձում են հիմք ստեղծել Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության համար և հույս է հայտնել, որ այդ ջանքերը կարող են օգնել ավարտել պատերազմը։

Այդուհանդերձ AFP-ին գրում է՝ դեսպանը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև որևէ բանակցություն չի եղել՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկեց դիվանագիտական ջանքերում որոշակի առաջընթացի մասին։

«Մենք նույնպես նման տեղեկություններ լսել ենք լրատվամիջոցներից, սակայն իմ տեղեկություններով և հակառակ Թրամփի պնդումների, մինչև այժմ երկու երկրների միջև ոչ մի բանակցություն՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի, տեղի չի ունեցել»,- ասել է դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը՝ հավելելով, որ բնական է, որ բարեկամ երկրները մշտապես խորհրդակցությունների մեջ են երկու կողմերի հետ՝ ագրեսիան ավարտելու համար։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը նախօրեին հայտարարել էր, որ Իսլամաբադը պատրաստ է հյուրընկալել ցանկացած բանակցություն։

Երրորդ օրն է՝ ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ Իրանի հետ բանակցում են պատերազմը դադարեցնելու շուրջ, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է դա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն