Երկու օր առաջ եմ խոսել Քըլըչի հետ. Ռուբինյանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին | 1lurer.am

1lurer.am Հայ-թուրքական հարաբերությունների մասին նորության դեպքում կհայտնեմ, այս պահին նորություն չկա: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կա Հայաստան-Թուրքիա հարաբերություններից:

Հարցին՝ բանակցային գործընթացը կանգնե՞լ է, Ռուբինյանը պատասխանեց. «Չէ՛, չի կանգնել, բայց նոր ասելիք չունեմ»:

Մեկ այլ հարցի, թե երբ է վերջին անգամ խոսել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ, Ռուբինյանը պատասխանեց՝ երկու օր առաջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն