arm.sputniknews.ru: Իրանի հետ բանակցությունների մասին Թրամփի հայտարարությունները բլեֆ են և պատերազմի «ճահճից» դուրս գալու փորձ, «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
Դիվանագետը կարծում է, որ պատերազմը չի ընթացել ամերիկյան սցենարով, և հիմա Վաշինգտոնը ցանկանում է «արագ» դուրս գալ իրավիճակից՝ պահպանելով իր դեմքը սեփական հանրության առջև։
«Ամերիկացիները ցանկանում են հանդարտեցնել իրավիճակը համաշխարհային էներգետիկ շուկաներում՝ միաժամանակ պառակտում մտցնել իրանական հասարակության մեջ։ Իրանի ժողովուրդը կշարունակի պաշտպանել երկիրը մինչ ագրեսորը չփոշմանի իր արածի համար։ Այս պահին Թրամփն այն վիճակում չի գտնվում, որ կարաղոնա պայմաններ թելադրել»,- ասել է Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանն ընդգծել է, որ Իրանի որոշ հարևաններ` Թուրքիան, Եգիպտոսը, Պակիստանը, ցանկություն են հայտնել հանդես գալ որպես միջնորդներ բանակցություններում։ Իրանը բարձր է գնահատում նրանց ջանքերը, բայց չի կարող ասել, թե որքանով այդ ցանկությունը իրականություն կդառնա։
Խոսելով Հայաստանից Իրան ուղարկված հումանիտար օգնության մասին՝ դեսպանը նշել է, որ դաեղել է Երևանի նախաձեռնությունը, Թեհրանն այդ հարցով չի դիմել։
Դեսպանի խոսքով՝ դա բարեկամական պետության կողմից բարի կամքի դրսևորում էր։ Դիվանագետը բարձր է գնահատում նաև Իրանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ հայ հասարակության արձագանքը։ Այս ընթացքում շատերն են իրենց աջակցությունն ու նյութական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը հայտնել՝ նույնիսկ կոչ անելով դրա համար հատուկ հաշվեհամար բացել։ Իրանական կողմը հնարավորություն է ստեղծել օգնությունը պարզեցված կարգով ուղարկելու համար։