Գիտակցված զոհողության ենք գնացել 2020-ին, և սա է ներվայնացնում բոլորին. Նիկոլ Փաշինյան

Մենք գիտակցված զոհողության գնացել ենք 2020 թվին, դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն:

Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանել պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ հայ ժողովրդի ինքնության վերաբերյալ հարցադրմանը:

Ըստ Փաշինյանի՝ սրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը Հայաստանը չի եղել, այլ Հայաստանը տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին:

«Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի, մեր պետության, մեր ինքնության, մեր ապագայի համար: Եվ էս ա ներվայնացնում բոլորին, որովհետև բոլորին ներվայնացնում ա՝ դուք ով եք, որ որոշեք:

Մենք պետությունն ենք, մենք Հայաստանի Հանրապետությունն ենք, և մենք որոշել ենք: Ինչու ենք որոշել, որովհետև ի տարբերություն ոմանց՝ ունեցել ենք մեր ժողովրդի տված լեգիտիմությունը, այ դրա համար ենք որոշել»,- ասաց նա:

Ապա Փաշինյանն արձագանքեց այն հայտարարություններին, որ 2018թ. տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները դրսից են ուղղորդվել: Փաշինյանը պնդեց.

«2018թ. հեղափոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս բոլորի: Որովհետև բոլորին ձեռք էր տալիս ունենալ ՀՀ-ն հորթի կարգավիճակում, որի վզից պարանը գցած՝ որտեղ ուզում, տանում էին:

Երաշխավորն էն ա, որ պարանը գցել է հորթի վիզը և երաշխավորում ա, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե ինքը երբ զոհողության գնա, որովհետև ինքն իրավունք չունի իր համար զոհողության գնալ: Ինքը կարող է զոհողության գնալ միայն երաշխավորի համար, երբ երաշխավորը ասի՝ «Եկել է քո մորթվելու ժամանակը, գնա, մորթվի»:

Կրկնելով, որ «2018թ. ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս բոլորի», Փաշինյանը որպես ապացույց հիշեցրեց, որ 2018թ., երբ դեռ ինքը վարչապետ չէր դարձել, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեպասնները «Մարիոթ» հյուրանոցում իր հետ հանդիպման ժամանակ առաջարկել են միջնորդել՝ հանգուցալուծելու իշխանության և իր միջև ստեղծված ճգնաժամը, իսկ ինքը ասել է, որ Հայաստանում ճգնաժամ չկա:

«Ասացի՝ ցտեսություն, գնացեք, զբաղվեք, կպեք ձեր գործերին: Իրենք գնացին, կպան իրենց գործերին, Հայաստանի ժողովուրդն էլ իր գործն արեց՝ մեր առաջնորդությամբ, օգնությամբ, աջակցությամբ»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն