Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ ցամաքային ներխուժման դեպքում. Հայաստանում Իրանի դեսպան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Իրանի դեմ պատերազմի մեկնարկից գրեթե մեկ ամիս անց երկրի ներսում որևէ իշխանական վակուում չի ստեղծվել, առօրյա կյանքը բնականոն շարունակվում է, չնայած գերագույն հոգևոր առաջնորդի և առանցքային զինվորականների նահատակությանը` Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակները ձախողվել են: Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Թշնամին ոչ մի նպատակի չի հասել։ Մենք տեսնում ենք, որ Իրանի զինված ուժերը արժանի հակահարված են տվել թշնամուն, և դա ապացույցների կարիք չունի։ Գերագույն առաջնորդի մահը միայն ծառայել է իրանական հասարակության միավորմանը»,– ասաց դեսպանը։

Հարցին` Իրանում ցամաքային ներխուժման վտանգ զգո՞ւմ են, ինչպե՞ս են գնահատում այդ վտանգը, և իրանական բանակը պատրա՞ստ է դիմագրավել արդեն ցամաքային թատերաբեմում հակառակորդին` դեսպանն արձագանքեց, որ իրենք պատրաստ են նաև այդ սցենարին։

«Մենք նմանօրինակ սցենար դիտարկում ենք և արդեն որոշակի պլաններ նախագծել ենք։ Այս պահին պատերազմին ներգրավված են Իրանի օդային ուժերը հրթիռները և հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ցամաքային կորպուսը անհամբեր սպասում է այն պահին, երբ իրենք էլ կկարողանան մասնակցել այս գործողություններին։ Իհարկե, գոյություն ունի նմանօրինակ սցենար՝ հաշվի առնելով Թրամփի գործելաոճը, նա գտնվում է շփոթված և բարկացած վիճակում և կարող է դիմել նմանօրինակ հիմարության։ Նա արդեն խոսել է Հորմուզի նեղուցի բացման մասին։ Բայց ես հույս ունեմ, որ գոնե այս անգամ Թրամփը չի դառնա Նեթանյահուի և որոշ անձանց խաբեության զոհը։ Իրանը մեծ երկիր է՝ հսկայական հնարավորություններով, և մենք կկարողանանք կազմակերպել մեր պաշտպանությունը ցանկացած դեպքում»,–ասաց նա։

Դեսպանն ընդգծեց, որ մինչ այժմ ԱՄՆ–ին և Իսրայելին տված հակահարվածները ոչինչ կլինեն այն հակահարվածի դիմաց, որը նրանք կունենան ցամաքային հարձակման դեպքում։ Այդ պարագայում արդեն Ամերիկայի նախաձեռնած ագրեսիան կվերածվի իրական խայտառակության, և պատերազմը Ամերիկայի և Իսրայելի համար իրական ճահիճ կդառնա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն