Իրանը «վախենում է» խոստովանել, որ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ․ Թրամփ | 1lurer.am

1lurer.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարները «վախենում են» խոստովանել, որ բանակցություններ են վարում Միացյալ Նահանգների հետ։

«Նրանք բանակցություններ են վարում և իսկապես ցանկանում են գործարք կնքել, բայց վախենում են դրա մասին խոսել, քանի որ կարծում են, որ սեփական ժողովուրդը կսպանի իրենց», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։

ԱՄՆ նախագահն այդ հայտարարությունն արել է, երբ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին պետական ​​լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը դեռևս չունի բանակցություններ վարելու մտադրություն և շարունակելու է պաշտպանվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն