armenpress.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի հետ տարբեր միջնորդներ են կապվել և հաղորդագրություններ փոխանցել, սակայն Թեհրանի դիրքորոշումն է շարունակել պայքարը։ Այս մասին հաղորդում է Press TV-ն։
Նա նշել է, որ տարածաշրջանային մակարդակով դիվանագիտական շփումներ տեղի են ունեցել, բայց Թեհրանի դիրքորոշումն անփոփոխ է։
Նա նաև նշել է, որ միջազգային երաշխիքները հուսալի չեն, իսկ առանց երաշխիքների հրադադարը «արատավոր շրջան է, որը միայն պատերազմի կրկնության է հանգեցնում»։
«Թշնամին պետք է դաս քաղի, որպեսզի այլևս երբեք նույնիսկ չմտածի ևս մեկ հարձակում սկսել, իսկ իրանցի ժողովրդի տառապանքների համար պետք է փոխհատուցում տրամադրվի», – ասել է դիվանագետը։
«Այն փաստը, որ նրանք այժմ խոսում են բանակցությունների մասին, ինքնին պարտության ընդունում է։ Մի՞թե նրանք չէին խոսում «անվերապահ կապիտուլյացիայի» մասին։ Այդ դեպքում ինչո՞ւ են հիմա մոբիլիզացնում իրենց ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին՝ բանակցություններ վարելու համար», – ասել է նա։
Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցով նավագնացությանը, Արաղչին նշել է, որ իրենք թույլ են տվել Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրաքի և Պակիստանի նավերի անցումը և պատճառ չունեն թույլ տալու, որ նեղուցով անցնի թշնամին։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Իրանի հետ արդյունավետ բանակցություններ են ընթանում։