Եվս երեք ամիս կշարունակվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը:
Համապատասխան որոշման նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության մարտի 26-ի նիստին:
44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է ամսական 300 000 դրամ աջակցություն:
Որոշման նախագծի ընդունման դեպքում 20 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2026թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար կազմում է 18 մլն ՀՀ դրամ: