Չեմ ասում, որ արցախցիները փախել են, ասում եմ՝ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել. Նիկոլ Փաշինյան

Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ՝ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել. դրանք բոլորովին տարբեր բաներ են: Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ, ո՛չ կմեղադրեմ:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «անհեթեթություն» անվանելով առհասսարակ որևէ ժողովրդի որևէ բանում մեղադրելը:

«[Լեռնային] Ղարաբաղի ժողովրդի հետ կապված իմ գնահատականն այն է, որ և՛ ՀՀ, և՛ ԼՂ իշխանությունները Ղարաբաղի ժողովրդին պահել ենք պատանդի կարգավիճակում՝ անհասկանալի նպատակների համար»,- նշեց նա:

Հարցին, թե էթնիկ զտո՞ւմ է համարում այն, ինչ 2023-ին տեղի է ունեցել Արցախում, Փաշինյանն ասաց, որ այդ խոսույթը համարում է վնասակար, քանի որ նման խոսույթը մյուս կողմից հայելային պատասխան է ստանում:

«Իմ հոգսն այն է, որ [Լեռնային] Ղարաբաղի ժողովուրդը խաղաղվի, տուն ունենա, աշխատանք ունենա, անվտանգություն ունենա, ապահովություն ունենա, ազատություն ունենա և ՀՀ քաղաքացիներին: Ես դրանով եմ զբաղվում:

Ես ասում եմ՝ ես՝ որպես ՀՀ վարչապետ, ընդհանրապես հրաժարվում եմ, այսպես կոչված, պատմական արդարության վերականգնման օրակարգից, որովհետև ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ, ոչ թե պատմական արդարության հետևից գնալ»,- ասաց նա:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն