ՄԻՊ գրասենյակը մշտապես տվյալներ է հավաքագրում Բաքվում գտնվող հայ գերիների վերաբերյալ [ԼՐԱՑՎԱԾ]| arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru

[ԼՐԱՑՎԱԾ,- «Ինֆոքոմ»]

«Սպուտնիկ Արմենիա»-ն խմբագրել է լուրը՝ հեռացնելով այն հատվածը, թե Մանասյանն ասել է, որ հայ գերիների վիճակի վերաբերյալ մտահոգիչ դիմումներ է ստանում նրանց ընտանիքներից և իրավապաշտպաններից։ Խմբագրված տեքստում նշված է՝ ՀՀ ՄԻՊ հաստատությունը Բաքվում գտնվող հայ գերիների վիճակի վերաբերյալ մշտապես տեղեկություններ է հավաքագրում, ինչպես նաև լսում նրանց ընտանիքների և իրավապաշտպանների մտահոգությունները։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Բաքվում գտնվող հայ գերիների վիճակի վերաբերյալ մտահոգիչ դիմումներ է ստանում նրանց ընտանիքներից և իրավապաշտպաններից։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո Sputnik Արմենիային հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտապես տեղեկություններ է հավաքագրում հայ գերիների վիճակի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ Մանասյանն ընդգծեց, որ իրենց խնդիրը ոչ միայն ազատությունից զրկված անձանց իրավունքները պաշտպանելն է, այլև նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը։

Բացի այդ, ըստ նրա, ակտիվ համագործակցություն է ընթանում նաև միջազգային գործընկերների հետ։ Հարցին, թե արդյոք նա կապ հաստատել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, որին վերջերս հրապարակավ դիմել էր Ռուբեն Վարդանյանը, Մանասյանը պատասխանեց՝ այդ հարցում առաջնորդվում է «մի՛ վնասիր» սկզբունքով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը նամակ է հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրյանա Սպոլյարիչ-Էգգերին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ իրավական կարգավիճակ են ունեցել Վարդանյանն ու մյուս հայ գերիները, երբ նրանց վերջին անգամ այցելել են ԿԽՄԿ աշխատակիցները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն