azatutyun.am Իրանի հարցում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները «մեզ բացարձակապես ոչնչով չեն օգնել», այսօր Truth Social սօցիալական ցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից որևէ բան պետք չէ։ Մենք, սակայն, երբեք չենք մոռանա դաշինքի անդամների պահվածքը այս կարևորագույն ժամանակահատվածում»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։