factor.am Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ օդային հարվածի հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների նավատորմի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։
«Երեկ գիշերը, ճշգրիտ և մահացու գործողության ընթացքում, Իսրայելի բանակը ոչնչացրեց Իսլամական հեղափոխության պահապանների նավատորմի հրամանատար Թանգսիրին՝ ռազմածովային հրամանատարության բարձրաստիճան սպաների հետ միասին։ Նա անմիջականորեն պատասխանատու էր ականապատման և Հորմուզի նեղուցը ծովային երթևեկության համար փակելու ահաբեկչական գործողության համար»,- նշել է նա։
Ըստ Կացի՝ հարվածն «ուղերձ» է ԻՀՊԿ-ին․ «Իսրայելի բանակը կհետապնդի ձեզ և կվերացնի ձեզ մեկ առ մեկ։ Մենք կշարունակենք գործել Իրանում ամբողջ ուժով՝ պատերազմի նպատակներին հասնելու համար»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում