Ռուբիոն ժամանել է Ֆրանսիա, կմասնակցի G7 հանդիպմանը | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ֆրանսիա: Նա կմասնակցի G7-ի արտաքին գործերի նախարարների պաշտոնական նիստերին:

Հանդիպմանը մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Եվրոպական Միության և Ճապոնիայի բարձրաստիճան դիվանագետները, ինչպես նաև հյուր երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան։

Փարիզ մեկնելուց առաջ Ռուբիոն նշել է, որ դաշնակիցների համար հիմնական ուղերձը կլինի Հորմուզի նեղուցի՝ Իրանի կողմից փակված կարևորագույն համաշխարհային տարանցիկ երթուղու վերաբացման հրատապությունը։

«Նրանց շահերից է բխում օգնելը», – լրագրողներին ասաց Ռուբիոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն