Հայաստանը խնդրել է Վրաստանին տեղափոխել գազատարը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Վրաստանից ՀՀ եկող գազային խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի։ Համապատասխան դիմումն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն։

Ըստ փաստաթղթերի՝ խողովակաշարի տեղակայման փոփոխությունը կապված է հայկական կողմի խնդրանքի հետ, քանի որ խողովակաշարի հայկական հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում և ականապատվել է 90-ականներին:

«Ելնելով այն հանգամանքից, որ տվյալ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ՝ եռակողմ (Հայաստան-Վրաստան-Ռուսաստան՝ խմբ.) միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի նշված խնդրահարույց հատվածը հանել ականապատ գոտուց և անվտանգ հեռավորության վրա կառուցել նոր գազատար»,- ասված է հիմնավորման մեջ:

Խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր և կմիանա հայկական կողմի կառուցած նոր հատվածին։

Վրաստանից եկող գազատարը Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է։ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն