«Հետաձգում եմ Իրանի էլեկտրակայանների ոչնչացման փուլը 10 օրով». Թրամփ | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս10 օրով հետաձգում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին դեմ հարվածները: Այս մասին իր Truth Social էջում գրել է Թրամփը:

«Իրանի կառավարության խնդրանքով հետաձգում եմ էլեկտրակայանների ոչնչացման փուլը 10 օրով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը», – գրել է ԱՄՆ նախագահը։

Բանակցություններն, ըստ Թրամփի շարունակվում են, և չնայած հակառակը պնդող հայտարարությունների, «դրանք շատ լավ են ընթանում»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև «արդյունավետ» բանակցությունների մասին և հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։

Օրերս Wall Street Journal-ն ու AP-ն գրել էին, որ ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով 15 կետանոց առաջարկներ է փոխանցել Իրանին: Արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը ուսումնասիրում է ԱՄՆ-ի առաջարկը՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն