azatutyun.am Պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանում վնասել են առնվազն 120 թանգարաններ, մշակութային և պատմական հուշարձաններ։
Այս մասին հայտել է Թեհրանի քաղաքային խորհրդի մշակութային ժառանգության հանձնաժողովի ղեկավարն՝ ընդգծելով, որ դրանք անմիջապես թիրախավորվել են, ինչի հետևանքով կառուցվածքային լուրջ վնասներ են կրել։
Պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ այդ շինություններից են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Գոլեսթանի պալատը, Սաադաբադի պալատը, Մարմարե պալատը և Թեյմուրթաշի տունը, որը հայտնի է նաև որպես Պատերազմի թանգարան։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։