factor.am Ուկրաինայի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունները պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ իր հանդիպումից առաջ։ Համաձայնագիրը հիմք է դնում հետագա պայմանագրերի, տեխնոլոգիական համագործակցության և ներդրումների համար, ինչպես նաև ամրապնդում է Ուկրաինայի միջազգային դերը որպես անվտանգության դոնոր։
Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ համագործակցել կյանքերի պաշտպանությունն ամրապնդելու հարցում։
«Արդեն հինգ տարի է, ինչ ուկրաինացիները պայքարում են նույն ահաբեկչական հարձակումների դեմ, որոնք իրանական ռեժիմն այժմ իրականացնում է Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում։ Դրանք իրականացվում են բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Եվ Սաուդյան Արաբիան ունի մի բան, որով Ուկրաինան հետաքրքրված է։ Այս համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել»,- ընդգծել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում