Իրանը Մերձավոր Արևելքի խաղաղ բնակիչներին կոչ է արել հեռանալ ամերիկյան զորքերի տեղակայման վայրերից | armenpress.am

armenpress.am Իրանը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի խաղաղ բնակիչներին կոչ է անում հեռանալ ամերիկյան զորքերի տեղակայման շրջաններից: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։

Ըստ SNN հեռուստաալիքի՝ հայտարարության տեքստում նշվում է, որ Իրանը պետք է ոչնչացնի ամերիկյան և իսրայելական ուժերին, «որտեղ էլ նրանք գտնվեն», քանի որ նրանք հարձակումներ են իրականացնում խաղաղ իրանցիների և առանձին անձանց դեմ։

«Մենք խորհուրդ ենք տալիս անհապաղ հեռանալ ամերիկյան զորքերի տեղակայման շրջաններից, որպեսզի ձեզ վնաս չպատճառենք», – հայտնել է ԻՀՊԿ-ն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն