Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Synopsys ընկերության ճարտարագիտական գերազանցության խմբի ավագ փոխնախագահ Ռաջա Թաբեթին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ամերիկյան Synopsys ընկերության ճարտարագիտական գերազանցության խմբի ավագ փոխնախագահ Ռաջա Թաբեթին։

Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Հանդիպման ընթացքում վերահաստատել եմ ՀՀ կառավարության և Synopsys-ի միջև ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները։ Նման վերազգային ընկերության երկարաժամկետ ներկայությունը մեր երկրում ստեղծում է բացառիկ արժեք։ Այն ոչ միայն նպաստում է տեխնոլոգիական էկոհամակարգի կայացմանը, այլև զգալի ազդեցություն ունի կիսահաղորդչային արդյունաբերության և արհեստական բանականությամբ պայմանավորված չիպերի նախագծման զարգացման վրա։

Ներկայացրել եմ նաև մեր տեխնոլոգիական տեսլականը, որտեղ առանցքային նշանակություն ունեն Firebird և Eleveight AI նախագծերը, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել բարձր հզորությամբ հաշվարկային ենթակառուցվածքներ և ձևավորել «ԱԲ գործարանների պարտեզ», որը կդառնա գրավիչ միջավայր թե՛ տեղական, թե՛ միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար»,-նշել է նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն