Մարտի 27-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
Հանդիպման մեկնարկին մարզպետը ցավակցություն է հայտնել դեսպանին՝ վերջին իրադարձությունների հետևանքով Իրանում զոհերի համար։
Բարձրաստիճան դիվանագետի առաջին այցը Սյունիք ճանաչողական էր։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։
Անդրադարձ է եղել նաև Սյունիքի համայնքների և ԻԻՀ քաղաքների միջև մեկնարկած «քույրացման» գործընթացին։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը համատեղ ծրագրեր իրականացնելու համար և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում։