Սյունիքի մարզպետն ու Իրանի դեսպանը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը համատեղ ծրագրեր իրականացնելու համար

Սյունիքի մարզպետն ու Իրանի դեսպանը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը համատեղ ծրագրեր իրականացնելու համար

Մարտի 27-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։

Հանդիպման մեկնարկին մարզպետը ցավակցություն է հայտնել դեսպանին՝ վերջին իրադարձությունների հետևանքով Իրանում զոհերի համար։

Բարձրաստիճան դիվանագետի առաջին այցը Սյունիք ճանաչողական էր։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։

Անդրադարձ է եղել նաև Սյունիքի համայնքների և ԻԻՀ քաղաքների միջև մեկնարկած «քույրացման» գործընթացին։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը համատեղ ծրագրեր իրականացնելու համար և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն