Սուրբ Աննա եկեղեցու բակից 2 քաղաքացու են բերման ենթարկել։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ երկու քաղաքացու են ձերբակալել ու տարել դեռևս անհայտ ուղղությամբ։
Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցի այցի ժամանակ միջադեպ էր գրանցվել։ «Ազատությունը» հայտնել է, որ երբ վարչապետի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել:
«Տենց չնայես ինձ», – դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել:
Փաշինյանը թիմակիցներին հորդորեց չարձագանքել՝ ձեռքով լռություն պահելու ժեստ ցույց տալով: