azatutyun.am Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից երկու քաղաքացի է բերման ենթարկվել: Նրանցից մեկը այն նույն երիտասարդն է, ում հետ մոտ 2 ժամ առաջ միջադեպ էր գրանցվել վարչապետի ներկայությամբ: Մյուսի ինքնությունը հայտնի չէ:
ՆԳՆ ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց երկու անձի ձերբակալվելը:
«Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի», – փոխանցեց նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում