factor.am Սուրբ Աննա եկեղեցում այսօրվա միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցի այցի ժամանակ միջադեպ էր գրանցվել։ «Ազատությունը» հայտնել է, որ երբ վարչապետի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել:
«Տենց չնայես ինձ», – դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել:
Փաշինյանը թիմակիցներին հորդորեց չարձագանքել՝ ձեռքով լռություն պահելու ժեստ ցույց տալով:
Դրանից հետո հաղորդվել էր, որ ձերբակալվել է երկու անձ։